02Մրտ
Ամերիաբանկը ճանաչվել է տարվա լավագույն ներդրումային բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր «Global Finance» ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021» անվանակարգում: Բանկն արժանանում է «Global Finance» ամսագրի այս մրցանակին արդեն վեցերորդ անգամ:
Մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր ուղղություններում ունեցած ձեռքբերումների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինն ըստ ներդրումային բանկային ծառայությունների, իրականացված գործարքների քանակը և ծավալը, սպասարկումը և խորհրդատվությունը, կազմավորման կարողությունները, մասնաճյուղային ցանցը, շուկայի պայմաններին արձագանքելու ջանքերը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխումների կատարողականը, ինչպես նաև Բանկի հեղինակությունը շուկայում:
«Բազմաթիվ ոլորտներում և ամբողջ աշխարհում համախմբման լայն ակնկալիքներով, ներդրումային բանկերը առաջնային դեր կխաղան հետ-համաճարակային տնտեսության վերաձևավորման գործում», - ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ և խմբագրական տնօրեն Ժոզեֆ Դ. Ջարապուտոն: «Այսօր ընկերություններն ավելի քան երբևէ պետք է ընկալեն այն մասնագիտություններն ու հմտությունները, որոնք սկզբնավորվում են ներդրումային բանկերի գործունեության շնորհիվ: Global Finance-ի մրցանակներն արժեքավոր ուղեցույց են այս հարցում»: