15Հլս
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Euromoney ամսագիրն Ամերիաբանկին շնորհել է 2021թ. գերազանցության մրցանակը՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկն արժանացել է այս հեղինակավոր մրցանակին` հաշվի առնելով շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված շարունակական աշխատանքը: Euromoney ամսագրի գերազանցության մրցանակը վերջին տասը տարում Ամերիաբանկին շնորհվում է արդեն 8-րդ անգամ:
Ինչպես նշեցին կազմակերպիչները, այս տարին առանձնահատուկ էր այն առումով, որ գրանցվել էին ռեկորդային թվով դիմումներ:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք շատ հպարտ ենք, որ արժանացել ենք այս մրցանակին այսպիսի դժվար ժամանակներում: Մենք ապացուցել ենք մեր դիմացկունությունն ու պահպանել բարձր ցուցանիշներ նույնիսկ ամենաաննախադեպ տնտեսական պայմաններում և առավել քան երբևէ հավատարիմ ենք մեր ռազմավարական նպատակներին»:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am/ir:
Euromoney-ի մասին
Արդեն 50 տարի է, ինչ Euromoney-ն որպես առաջատար հրատարակություն լուսաբանում է միջազգային ֆինանսական աշխարհն ու դրա աճը: Վերջին 12 ամսում ամսագիրը հրապարակել է հարցազրույցներ աշխարհի շուրջ 100 բանկերի գլխավոր տնօրենների, ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հետ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք պաշտոնական կայք: