en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
24Մրտ

Global Finance ամսագիրն Ամերիաբանկը ճանաչեց 2021թ. Հայաստանի լավագույն բանկ

Global Finance ամսագիրն Ամերիաբանկը ճանաչեց 2021թ. Հայաստանի լավագույն բանկ  «Աշխարհի լավագույն բանկեր» 28-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Ամերիաբանկն արժանացավ այս հեղինակավոր մրցանակին` հաշվի առնելով իր կողմից ցուցաբերած բարձր արդյունքները, մասնավորապես եկամտաբերությունը, ակտիվների աճը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնես ուղղությունների զարգացումը և նորարարական ծառայությունները: Բանկն արժանանում է այս մրցանակին արդեն 7-րդ անգամ: 

«Այս տարվա գնահատականներն ավելի կարևոր և արժեքավոր են, քան դրանք երբևիցե եղել են մրցանակաբաշխության 28 տարվա պատմության մեջ՝ հաշվի առնելով աննախադեպ տնտեսական պայմանները, որոնք ստեղծվել են աշխարհում համավարակի արդյունքում»: «Լավագույն բանկ» մեր մրցանակները մատնանշում են այն բանկերին, որոնք առաջատարն են աճի տեմպի վերականգնման և հետագա զարգացման ուղիների մշակման գործում», – նշեց Global Finance-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց.  “Մենք իսկապես հպարտ ենք` արժանանալու այս մրցանակին նման դժվարին ժամանակներում: Բանկի բարձր կատարողականը և բիզնեսի աճը 2020թ.-ի ընթացքում վկայում են մեր դիմացկունության և կայունության մասին` ամուր հիմքեր դնելով հետագա ձեռքբերումների համար»:


Global Finance-ի մասին
Global Finance ամսագիրը, որը հիմնադրվել է 1987թ., ունի 50,000 տպաքանակ և ընթերցողներ 189 երկրում: Global Finance-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 34 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: Global Finance-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

Ավելի մանրամասն տեղեկությունները և մրցանակակիրների ցանկը ներկայացված են այս հղմամբ: