08Հնս
S&P Global Ratings-ը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+ վարկանիշը «կայուն» հեռանկարով
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը «կայուն» հեռանկարով:
S&P գործակալության կողմից վարկանիշի վերահաստատումը վկայում է այն մասին, որ Ամերիաբանկն իր իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության և Բանկի բրենդի ճանաչելիության շնորհիվ ունակ է դիմակայելու COVID-19 համաճարակի հետևանքով համաշխարhային տնտեսության սպասվելիք անկման ազդեցությանն ավելի հմտորեն, քան տեղական և միջազգային մրցակից բանկերը:
Գործակալությունն ակնկալում է, որ 2021թ․-ին Ամերիաբանկի կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողների կողմից կապիտալի ավելացմամբ, ինչպես նաև Բանկը կունենա ֆիզիկական և իրավաբանական անձ ավանդատուների կայուն բազա և իրացվելիության բարձր մակարդակ:
Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb-գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:
Երկարաժամկետ վարկային վարկանիշ ՝ B +
Կարճաժամկետ վարկային վարկանիշ՝ B
Հեռանկար՝ Կայուն
SACP. bb-