Բրոքերային ծառայություններ | Ներդրումներ | Ամերիաբանկ
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Բրոքերային ծառայություններ

Պատրա՛ստ եղեք նոր ձեռքբերումների

Ինչի՞ց սկսել:

Բրոքերային ծառայություններից օգտվելու համար բավարար է այցելել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2, «Կամար» բիզնես կենտրոն): Բրոքերային ծառայությունների մասնագետը Ձեզ հետ խորհրդատվություն կանցկացնի, այնուհետև՝ անհրաժեշտության դեպքում կանցնեք բրոքերային հաշվի բացմանը: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բրոքերային հաշիվ կարող եք բացել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում կամ Ինտերնետ-բանկ համակարգով նամակ ուղարկելով: Այս պարագայում բրոքերը խորհրդատվությունը անցկացնում է հեռավար տարբերակով:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բրոքերային հաշիվ բացելու համար:

Եթե հանդիսանում եք Ամերիաբանկի հաճախորդ, ապա բրոքերային հաշիվ բացելու համար բավարար է Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը: Եթե ցանկանում եք օգտվել Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից, ապա պայմանագրերի կնքման փուլում անհրաժեշտ է նաև հասցեն հաստատող փաստաթուղթ: Մեր գործընկերների կողմից որպես հասցեն հաստատող փաստաթուղթ ընդունվում են Ձեր անունով սեփականության իրավունքի վկայականը, մեքենայի տեխ. անձնագիրը կամ կոմունալ վճարման կտրոնը: Եթե Ամերիաբանկի հաճախորդ չեք հանդիսանում, ապա անձնագրից բացի, անհրաժեշտ է նաև սոցիալական քարտ, կամ միայն նույնականացման քարտ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կա արդյո՞ք սպասարկման վճար:

Բրոքերային ծառայություններից օգտվելիս Դուք կատարված գործարքների դիմաց միջնորդավճար եք վճարում, ուստի սպասարկման վարձ որպես այդպիսին չկա: Բրոքերային ծառայություններից օգտվելիս Դուք օգտվում եք նաև Պահառուական ծառայություններից, որոնց համար հետվճարային կարգով գանձվում է տարեկան 5000 ՀՀ դրամ: Բրոքերային ծառայությունների և Պահառուական ծառայությունների սակագներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել համապատասխան հղումներով:

Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից օգտվելիս նոր դիրք բացելիս անհրաժեշտ է, որ հաշվի զուտ ակտիվների արժեքը (Net Liquidation Value) լինի առնվազն 2000 ԱՄՆ դոլար: Այն ներառում է կանխիկը, արժեթղթերը, օպցիոնները և ֆյուչերսների գծով շահույթը և վնասը:

Որքա՞ն գումար է անհրաժեշտ սկսելու համար:

Բրոքերային ծառայություններից օգտվելու համար նվազագույն դեպոզիտի չափ չի սահմանվում՝ բացառությամբ ֆորեքս գործարքներ իրականացնողների: Այդ դեպքում համաձայն ՀՀ ԿԲ կանոնակարգ 4/07-ի՝ սահմանված նվազագույն դեպոզիտի չափը ռեզիդենտ հաճախորդների համար 5 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է, ոչ ռեզիդենտ հաճախորդների համար՝ 2,5 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարը:

Ինչպե՞ս համալրել բրոքերային հաշիվները:

Բրոքերային հաշվեհամարները կարող եք համալրել ա) առցանց՝ Ինտերնետ-բանկ համակարգով՝ փոխանցելով Ձեր ընթացիկ բանկային հաշվից բրոքերային հաշվեհամարին, բ) այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, գ) այլ բանկում Ձեր անունով ունեցած հաշվից փոխանցելով Ձեր բրոքերային հաշվին:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`  պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: Ֆինանսական կազմակերպությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ֆինանսական կազմակերպության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել Բանկի հետ իր նախընտրած եղանակով՝ փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Ֆինանսական կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Նախկին բրոքերային ծառայություններ


Ներդրումային ծառայությունները մատուցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասում, հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0010, Վ. Սարգսյան 2:

Թարմացված է առ 02.11.2021 11:58:00