Լավ լուր Ամերիաբանկի MasterCard Platinum քարտապանների համար։ Մինչև տարեվերջ՝ 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, օգտվի՛ր Yandex տաքսի ծառայությունից, վճարի՛ր քո վճարային քարտով և ստացի՛ր 30% զեղչ «Կոմֆորտ», «Կոմֆորտ+» և «Բիզնես» սակագներով ուղևորությունների համար։
Ամերիաբանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է օգտվել Visa միջազգային վճարային համակարգի և Menu.am-ի համատեղ արշավից։ Մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը պատվիրե՛ք ձեր սիրելի ուտեստները Menu.am-ով, իսկ օնլայն վճարումը կատարե՛ք Ամերիաբանկի Visa քարտով։
Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ սկսած ս.թ. ապրիլի 13-ից՝ Ամերիաբանկի «Քաջարան» մասնաճյուղը (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների 16/3) դարձյալ կբացի իր դռները հաճախորդների առջև և կիրականացնի սպասարկում ստանդարտ աշխատանքային գրաֆիկով:
Հարգելի´ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել ֆիզիկական և իրավաբանական անձանց ՌԴ ռուբլով ժամկետային ավանդների պայմանները:
Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում մեկնարկել է «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար:
Սիրելի հաճախորդներ, արտակարգ դրության պայմաններում մասնաճյուղերում գործարքների քանակի էական կրճատումը հաշվի առնելով` ս.թ. ապրիլի 3-ից Ամերիաբանկի «Քաջարան» մասնաճյուղը (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների 16/3) ժամանակավորապես փակ կլինի։
Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ փոփոխություններ են կատարվել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ փաստաթղթերում:
Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ փոփոխություններ են կատարվել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ իրավաբանական անձ հաճախորդների համար և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ բիզնես քարտերի սակագներ փաստաթղթերում:
Հարգելի՛ հաճախորդներ, Ամերիաբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով:
Արտյոմ Շամցյանը ծնվել է Հայաստանում, բայց վաղ հասակից ճանապարհորդել է, բնակվել տարբեր երկրներում, անգամ երկու տարի դպրոց գնացել Ալժիրում: «Սթրեսը մեծ էր, բայց հիմա հասկանում եմ, որ հենց այդ սթրեսն էր ինձ օգնում հարմարվել նոր միջավայրին: Հիմա ես կարող եմ ոչ միայն հարմարվել, այլև հաջողության հասնել ցանկացած միջավայրում»:
Սիրելի հաճախորդներ, հոգ տանելով Ձեր մասին` Ամերիաբանկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հետ ներդրել է անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների և դիմումների ներկայացման նոր եղանակ։
Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ համացանցում լայն տարածում ունեն զեղծարարական մի շարք մեթոդներ՝ կեղծ խաղարկություններ կամ շահումներ, որոնց միջոցով երրորդ անձը նպատակ է հետապնդում անօրինական կերպով տիրանալու Ձեր բանկային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:
Սիրելի հաճախորդներ, արտակարգ դրության պայմաններում մասնաճյուղերում գործարքների քանակի էական կրճատումը հաշվի առնելով` ս.թ. մարտի 26-ից Ամերիաբանկի «Մոսկովյան» և «Գր. Լուսավորիչ» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն, իսկ «Նոր Նորք» մասնաճյուղը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:30-18:00-ն:
Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ մեր բոլորի անվտանգության և ապահովության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով մարդկանց տեղաշարժի հետ կապված սահմանափակումները` այսուհետ կարող եք վարկի հայտը լրացնել միայն օնլայն եղանակով՝ առանց բանկի մասնաճյուղեր այցելելու։
Հարգելի հաճախորդներ, վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալներին տիրանալու փորձերը: Զեղծարարները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործելով զեղծարարական կամ խարդախության նպատակներով:
Թարմացված է առ 03.05.2022 23:09