Մի' մասնակցեք կեղծ խաղարկությունների

Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ համացանցում լայն տարածում ունեն զեղծարարական մի շարք մեթոդներ՝ կեղծ խաղարկություններ կամ շահումներ, որոնց միջոցով երրորդ անձը նպատակ է հետապնդում անօրինական կերպով տիրանալու Ձեր բանկային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:

    
Հարգելի՛ հաճախորդներ,

 

Տեղեկացնում ենք, որ համացանցում լայն տարածում ունեն զեղծարարական մի շարք մեթոդներ՝ կեղծ խաղարկություններ կամ շահումներ, որոնց միջոցով երրորդ անձը նպատակ է հետապնդում անօրինական կերպով տիրանալու Ձեր բանկային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին: Հոգալով Ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք չմասնակցել նմանատիպ խաղարկությունների։ Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին՝

Երբեք մի՛ մուտքագրեք Ձեր տվյալները չպաշտպանված կայքերում, առավել ևս մի ուղարկեք դրանք որևէ անձի էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով: Ամերիաբանկը Ձեզնից երբեք չի պահանջում Ձեր բանկային տվյալները:
Կատարեք գործարքներ միայն այն կայքերի միջոցով, որոնք պաշտպանում են Ձեր տվյալները: Նախքան քարտի տվյալները մուտքագրելը ստուգեք, որ կայքի հասցեի դաշտում հասցեն սկսվի https://-ով և կողքին ունենա փոքրիկ կողպեքի նշան: Մի՛ օգտվեք տվյալ կայքից, եթե տեսնում եք «your connection is not secure» գրությունը:
Ցանկացած պարագայում կասկածելի նամակ ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ +374 10 56 11 11 հեռախոսահամարով:
 

Եղե'ք ուշադիր:

Ձեր Ամերիաբանկ