Ամառը ճանապարհում ենք զեղչերով ու նվերներով։ Ամերիաբանկի քո Visa քարտով (բացառությամբ Visa Business քարտի) գնումնե՛ր կատարիր AliExpress-ում՝ սկսած 3 ԱՄՆ դոլարից, և ստացի՛ր մինչև 5 ԱՄՆ դոլարի լրացուցիչ զեղչ։ Արշավը գործում է օգոստոսի 24-ից՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 29-ը՝ 10:00-ն ներառյալ։
Տեղեկացնում ենք, որ AMAMRBB2PER4 պարտատոմսերի տեղաբաշխումը ավարտվել է 2020թ.-ի օգոստոսի 18-ին: Տեղաբաշխված պարտատոմսերը Bbond հարթակում ցուցակելու նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացվել համապատասխան դիմում:
Լուսանկարի՛ր Հայաստանի քո սիրելի անկյունը, կիսվի՛ր լուսանկարով՝ նկարագրության մեջ գրելով հետաքրքիր բնութագիր, նշելով այն մարզը, որտեղ արվել է լուսանկարը, օգտագործելով #ԲացահայտիրՀայաստանը #ExploreArmenia #AmeriabankVisa հեշթեգերը։
Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել` Ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվելու են սույն թվականի սեպտեմբերի 1-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:
Տեղեկացնում ենք, որ 01/08/2020-ից սահմանվել են հետևյալ բազային տոկոսադրույքները՝ ՀՀ դրամ՝ 6.5%, ԱՄՆ դոլար՝ 1.5%, Եվրո՝ 0.5%: Բազային տոկոսադրույքի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը:
Տեղեկացնում ենք, որ, սկսած սույն թվականի օգոստոսի 17-ից, 500 եվրո անվանական արժեքով թղթադրամներով կանխիկ գործառնություններ կարող եք կատարել միայն Ամերիաբանկի գլխամասային գրասենյակի «Կամար» մասնաճյուղի (ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2, գործառնական օրեր` երկ.-ուրբ՝ 9:30-17:00) դրամարկղային գործառնությունների բաժնում։
Ներկայացնում ենք Օնլայն ամառ գովազդային վիճակախաղի արդյունքում Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներ ստացող հաճախորդների համարները՝ 106727, 106704, 102022, 107025, 103295, 105992, 107983
Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Բիզնես-բանկինգի պորտֆելային կառավարման բաժնի ղեկավար Կարեն Քարամյանի հետ
Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից, որոնք ստանում են 100 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով:
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց հայտ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկ համակարգերի միջոցով կամ տեղեկանքի պատվիրման հայտ լրացնել Ամերիաբանկի պաշտոնական կայքում՝ www.ameriabank.am: Մեր կողմից տեղեկանքի տրամադրումը նույնպես կատարվելու է էլեկտրոնային եղանակով։
2020 թվականի հուլիս 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Մի կարևոր հեռախոսազանգ ընդմիշտ փոխեց նրա ծրագրերը
Վիճակախաղը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները կծանուցվեն Բանկում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Հոգ տանելով ձեր անվտանգության մասին՝ համավարակի տարածման առաջին իսկ օրերից մենք հանդես ենք եկել մեր օնլայն ծառայությունների արտոնյալ առաջարկներով՝ զերծ պահելով ձեզ բանկ այցելելու անհրաժեշտությունից։
Տեղեկացնում ենք, որ, սկսած հունիսի 29-ից, փոփոխություններ են տեղի ունեցել Ամերիաբանկի Սայաթ-Նովա մասնաճյուղի (ՀՀ, ք. Երևան, 0001, Սայաթ-Նովա 8 շենք, 47 տարածք) սպասարկման ժամանակացույցում։
Թարմացված է առ 03.05.2022 23:09