«Բացահայտի՛ր Հայաստանը ու նորից սիրահարվի՛ր» Ֆոտոմրցույթ

Լուսանկարի՛ր Հայաստանի քո սիրելի անկյունը, կիսվի՛ր լուսանկարով՝ նկարագրության մեջ գրելով հետաքրքիր բնութագիր, նշելով այն մարզը, որտեղ արվել է լուսանկարը, օգտագործելով #ԲացահայտիրՀայաստանը #ExploreArmenia #AmeriabankVisa հեշթեգերը։

Լուսանկարի՛ր Հայաստանի քո սիրելի անկյունը, կիսվի՛ր լուսանկարով՝ նկարագրության մեջ գրելով հետաքրքիր բնութագիր, նշելով այն մարզը, որտեղ արվել է լուսանկարը, օգտագործելով #ԲացահայտիրՀայաստանը #ExploreArmenia #AmeriabankVisa հեշթեգերը, և մասնակցի՛ր դեպի Կուրթան կազմակերպվող մեր ֆոտոարշավին։ Յուրաքանչյուր հաղթող որպես նվեր կստանա անհատական ֆոտոսեսիա Անդրանիկ Քեշիշյանի կողմից և կվայելի գյուղական ընթրիք հայկական հյուրընկալ ընտանիքում։ 

 

Լուսանկարներին ներկայացվող պահանջները

 

  • Մրցույթին կարող ես ներկայացնել թե՛ մասնագիտական, թե՛ սիրողական լուսանկարներ:
  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մրցույթի պայմաններին բավարարող քո կողմից արված լուսանկարները տեղադրել քո ֆեյսբուքյան էջում բոլորին հասանելի տարբերակով /public/՝ նկարագրության մեջ գրելով հետաքրքիր բնութագիր, նշելով այն մարզը, որտեղ արվել է լուսանկարը,   և օգտագործելով #ԲացահայտիրՀայաստանը #ExploreArmenia #AmeriabankVisa հեշթեգերը։

Ուղարկվող լուսանկարը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին. 

  • չպետք է խրախուսի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ծխախոտի օգտագործումը, սպառումը, 
  • չպետք է արատավորի որևէ անձի արժանապատվությունը, պատիվը և գործարար համբավը,  
  • չպետք է բովանդակի էրոտիկա, սարսափ, դաժանություն, արյունահեղություն պարունակող տեսարաններ,  
  • չպետք է խախտի այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, այդ թվում՝ այլ անձանց հեղինակային և հարակից իրավունքները, և չխախտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը,  
  • չպետք է պարունակի քաղաքական տեքստեր, քաղաքական ենթատեքստեր, քաղաքական գործիչների և հոգևորականության ներկայացուցիչների ծաղրանկարներ, որևէ կերպ լինի քաղաքականացված,  
  • չպետք է պարունակի սեռային, ռասայական, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության կոչեր և չպետք է հետապնդի սույն կետով նշված հանգամանքների վրա հիմնված խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակ։
     

Հեղինակային իրավունքներ 

Լուսանկարը ներկայացնողն ինքն է կրում համապատասխան լուսանկարում օգտագործված անձանց կերպարը, ինչպես նաև երրորդ անձանց հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործությունների ապօրինի օգտագործումից բխող բոլոր իրավական հետևանքները: 

Ամեն դեպքում, մրցույթի մասնակիցը մինչ մասնակցությունն իրականացնելը պարտավորվում է ապահովել համապատասխան անհրաժեշտ համաձայնությունները և թույլտվությունները, եթե լուսանկարողն ու այն ներկայացնողը չեն նույնանում լուսանկարում պատկերված անձի հետ, կամ լուսանկար ներկայացնողը չունի արտաբերված նկարի/պատկերի/իրավիճակի ներկայացման իրավունք: 

 

Լուսանկարն ուղարկողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործողությունների հետևաքով առաջացած բոլոր իրավական բացասական հետևանքների համար ինչպես Բանկի, այնպես էլ այդ երրորդ անձանց առջև: 

 

Մրցույթի պայմանները
 

  • Մրցույթին մասնակցելու են ս․թ․ օգոստոսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ս․թ․ սեպտեմբերի 7-ը՝ ժամը 10:30-ը ներառյալ հրապարակված և մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները։
  • Վերոնշյալ ժամանակահատվածի ընթացքում հրապարակված բոլոր լուսանկարներն անցնում են առաջնային ֆիլտրում, ընդ որում` առաջին փուլում ստուգվում է այդ լուսանկարների համապատասխանությունը մրցույթի պայմաններին /Բանկին հասու տեղեկությունների սահմաններում/:
  • Մրցույթի արդյունքներով ընտրվելու է 10 լուսանկար։ Առաջին 5 հաղթողները կորոշվեն  ըստ նկարի հավաքած հավանումների քանակի, իսկ մյուս 5-ին կընտրի ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության կենտրոնի 5 աշխատակիցները և լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանը։ Մրցույթում հաղթած լուսանկարները կհրապարակվեն Ամերիաբանկի ինտերնետային կայքում և ֆեյսբուքյան էջում ս․թ․ սեպտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15:00-ին:
  • Մրցույթի մասնակցության համար տարիքային սահմանափակում առկա չէ: 
  • Մրցույթի մասնակցությունն անվճար է:
  • Մրցույթին մասնակցող լուսանկարները հայտվելու են մեր կայքում հատուկ քարտեզի վրա։
     

Մրցանակներ
 

  • Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակները կստանան  դեպի Կուրթան կազմակերպվող մեր ֆոտոարշավին մասնակցելու հնարավորություն։ Յուրաքանչյուր հաղթող որպես նվեր կստանա անհատական ֆոտոսեսիա Անդրանիկ Քեշիշյանի կողմից և կվայելի գյուղական ընթրիք հայկական հյուրընկալ ընտանիքում։
  • Հաղթող մասնակիցները կմասնակցեն ֆոտո և վիդեո նկարահանման։ Լուսանկարները և տեսանյութերը հետագայում կհրապարակվեն Ամերիաբանկի առցանց հարթակներում։  
     

Մրցույթի կազմակերպիչ՝ Ամերիաբանկ

Հասցե՝ ՀՀ, 0010, Վազգեն Սարգսյան 2