Ամերիաբանկ. աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից, որոնք ստանում են 100 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով:

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործարքների ծավալի ավելացումը, VISA ընկերության հետ համատեղ ներկայանում է հերթական առաջարկով:

Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից, որոնք ստանում են 100 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով:

Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից՝

  • հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում՝ վճարային քարտով կատարված գնումներից,
  • օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում/
  • անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
  • բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
  • անվճար Մոբայլ բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,
  • երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
  • 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների  վերաբերյալ, 
  • անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտերը բացվելու են ԱՆՎՃԱՐ*: 

Առաջարկից օգտվելու հայտերն ընդունվում են հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ը:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և  իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով  բանկային ծառայություններ:

Հայաստանի 1,000-ից ավելի ընկերությունների 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ կամ այցելել VISA ընկերության պաշտոնական կայք` cis.visa.com: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ ՓԲԸ
 
 
* Սակագինը կարող է բանկի կողմից վերանայվել, դառնալով տվյալ քարտատեսակի համար բանկի ստանդարտ սակագնին համապատասխան , երբ աշխատավարձային նախագծի ներքո, գործընկեր կազմակերպության կոմից ներկայացված հայտի հիման վրա բացված ֆիզիկական անձ հաճախորդը ազատվում է աշխատանքից: Աշխատանքից ազատված աշխատակիցների ցանկը տրամադրվումէ գործընկեր կազմակերպության կողմից: