Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ (30.06.21 դրությամբ):
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են կատարվել «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց ապառիկ ֆինանսավորման ծառայության մատուցման հիմնական պայմաններ փաստաթղթում:
Միայն 3 օր ստացի՛ր 5,000 դրամ քեշբեք (հետվերադարձ)՝ Visa Direct փոխանցում ստանալու դեպքում՝ անկախ փոխանցված գումարի մեծությունից։ Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում: Արշավն ուժի մեջ է 2021թ․ հունիսի 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին:
Տեղեկացնում ենք, որ AMAMRBBM2ER1 պարտատոմսերի տեղաբաշխումը ավարտվել է 2021թ.-ի հունիսի 22-ին. տեղաբաշխվել է 4,400,000,000 ՀՀ դրամ ծավալի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերը Bbond հարթակում ցուցակելու նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացվել համապատասխան դիմում:
Հարգելի´ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիս 27-ին, պայմանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հանգամանքով, Քոչար մասնաճյուղը չի գործելու:
Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը Ամերիաբանկի Visa Gold, Visa Platinum և Visa Infinite պրեմիում դասի քարտապանները gg ուղևորությունների դիմաց իրենց քարտով վճարելիս կստանան մինչև 30 % զեղչ:
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթում կատարվել են փոփոխություններ.
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված սակագներում կատարվել են փոփոխություններ.
Ամերիաբանկը հայտարարում է «Շոփ ամառ» արշավի մեկնարկի մասին: Արշավի շրջանակներում հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Ամերիաբանկի Visa քարտերով արտերկրի օնլայն խանութներից կատարելով 5 և ավելի գործարք` 50,000 դրամ ընդհանուր արժեքով` հաճախորդները կարող են մասնակցել «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղին և ստանալ հնարավորություն հաղթելու հետևյալ նվերներից մեկը`
Ամերիաբանկի նոր` «Մաշտոց» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է բոլորին «Անցում N1»-ում ամեն օր` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը ներառյալ: Այն Երևանի կենտրոնում տեղակայված ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող մեր ամենամեծ մասնաճյուղն է: Բացման առիթով մեր բոլոր նոր հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից:
Մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը, օգտագործելով իրենց Visa քարտը, Menu.am- ում պատվեր կատարելիս Ամերիաբանկի Visa քարտապանները կարող են ստանալ անվճար առաքում:
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ կառավարող տնօրեն, ներդրումային ֆինանսների գծով ղեկավար Կլեմենս Շտադլերը խոսում է 2020թ-ին բանկի առջև կանգնած խնդիրների, Ավստրիական զարգացման բանկի հաջողության հիմքում ընկած գործոնների, բանկի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտների, Ամերիաբանկի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի մասին:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «ՍՊԱՅԿԱ» ՍՊ Ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր ` հետևյալ պայմաններով.
Թարմացված է առ 03.05.2022 23:09