Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 1-ին, պայմանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հանգամանքով, Սայաթ-Նովա մասնաճյուղը չի գործելու: Բանկի մասնաճյուղերում գործարքներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել ոչ աշխատանքային օրերին և երկարացված աշխատանքային գրաֆիկով գործող մեր այլ մասնաճյուղեր:
Սիրելի' հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 29-ին` ժամը 00։00-ից 2։00 ընթացքում, կատարվելու են ցանցային սարքավորումների ծրագրային արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում Ամերիաբանկի բոլոր ծառայությունները` բացառությամբ ԱԳՄ-ների և մուտքային/ելքային զանգերի, անհասանելի կլինեն։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
2021 թվականի ապրիլի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի (այսուհետ՝ Պարտատոմսեր) թողարկման և տեղաբաշխման վերջնական պայմաններում (այսուհետ` Վերջնական պայմաններ) տեղի է ունեցել փոփոխություն. տեղաբաշխման ավարտի օրը սահմանվել է ս.թ. ապրիլի 30-ը, նախկինում սահմանված ս.թ. հունիսի 22-ի փոխարեն: Թողարկման և տեղաբաշխման մյուս բոլոր պայմանները մնացել են անփոփոխ.
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին գործելու է միայն Սայաթ-Նովա մասնաճյուղը (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), որը սպասարկում կիրականացնի ժամը 10:00-ից մինչև 15:30:
Ամերիաբանկի քարտապանները շարունակում են բացահայտել Հայաստանը մեզ հետ: Մինչև ապրիլի 30-ը ներառյալ Ամբերդ հյուրանոցում գործում է 35% զեղչ: Նշենք, որ գործող զեղչը չի ավելանում հյուրանոցում գործող այլ զեղչերին:
Գյումրիի Berlin Art Hotel-ում Ամերիաբանկի քարտապանների համար գործում է հատուկ առաջարկ: Մինչև մայիսի 20-ը ներառյալ մեր քարտապանները սենյակներ ամրագրելիս կստանան 40% զեղչ: Նշենք, որ գործող զեղչը չի ավելանում հյուրանոցում գործող այլ զեղչերին:
Ֆիլիպ Լինչը անդրադարձ է կատարել մի շարք թեմաների. Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, Ամերիաբանկի հաջողության գրավականը, մասնավորապես` կառավարման կայուն և ուժեղ համակարգն ու զարգացման հեռանկարները:
Հարգելի' հաճախորդներ Ամերիաբանկի պաշտոնական կայքում կատարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված` 19.04.21 թ.-ի` Երևանի ժամանակով 19:00-22:00-ն կայքը հասանելի չի լինելու: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին:
Իրականացվել է AMAMRBB24ER7 պարտատոմսերի յոթերորդ արժեկտրոնի վճարումը
Ամերիաբանկը ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 20:00 կազմակերպում է պանելային քննարկում «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով», որը live կհեռարձակվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում:
Ամերիաբանկը հանդես է գալիս հատուկ առաջարկով՝ «Սև ուրբաթ» (Black Friday) օրվա կապակցությամբ: Ս.թ. նոյեմբերի 23-ին դիմե՛ք և ձեռք բերեք Ամերիաբանկի վճարային քարտ հետևյալ զեղչված սակագներով
Ամերիաբանկը հայտարարում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) Facebook.com սոցիալական կայքում (Ֆեյսբուք) գրանցված Բանկի պաշտոնական էջում:
Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «AMX մրցանակաբաշխություն 2019»-ին Ամերիաբանկն արժանացել է երկու մրցանակի
2019 թվականի հունիսի 13-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «ՍՊԱՅԿԱ» ՍՊ Ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Թարմացված է առ 03.05.2022 23:09