Հունիսի 5-ին տեղի ունեցավ Reinvent by Renderforest 2021 թվային մեկօրյա կոնֆերանսը, որի ժամանակ զեկույցով հանդես եկան ձեռնարկատիրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային մարքեթինգի և դիզայնի ոլորտների առաջատար փորձագետներ: Միջոցառմանը ներկա էին 800-ից ավելի մասնակից: Կոնֆերանսի ընթացքում Ամերիաբանկից որպես խոսնակ հանդես եկավ Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը «Թվային ճարտարապետությունը` որպես փոխակերպման խթան» թեմայով։
Հունիս ամսին Ամերիաբանկի քարտապանների համար Ամբերդ հյուրանոցում գործելու է 25% զեղչ: Հատուկ առաջարկի շրջանակում մեր հաճախորդները կստանան նաև 2 անգամյա սնունդ և հատուկ հյուրասիրություն լողավազանի մոտ:
Ամերիաբանկը հայտարարում է վճարային քարտերի դիզայնի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե՛ անհատները, թե՛ ընկերությունները: Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո` հնարավորություն տալով նկարիչներին և դիզայներներին դրսևորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում: Ներկայացված դիզայնը պետք է ստեղծվի բանկի կողմից տրամադրված նախատիպի և պահանջների հիման վրա: Հարկավոր է տրամադրել դիզայնի ադապտացիա 3 դասի քարտատեսակների համար` Classic/Standard, Gold և Platinum:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը 2020թ. ՎԶԵԲ-ի մարտահրավերների, ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման, Հայաստանում բանկային համակարգի ներկա վիճակի և Ամերիաբանկի հետ արդյունավետ համագործակցության մասին:
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված սակագներում կատարվել են փոփոխություններ.
Հեծանիվի համաշխարհային օրվա առթիվ հունիսի 3-ից հուլիսի 3-ը ներառյալ կցիˊր Ամերիաբանկի քո քարտը YerevanRide հավելվածին, կատարիˊր վճարում և ստացիˊր 50% զեղչ:
տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 28-ին և 29-ին «Սայաթ-Նովա» մասնաճյուղը (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք) սպասարկում կիրականացնի ժամը 10:00-15:30: Հանգստյան բոլոր օրերին կարող եք օգտվել նաև ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար», «Նոր Նորք» և «Դալմա» մասնաճյուղերից:
2020 թ. մարտի 13-ից մինչև 2021թ. մայիսի 31-ը մեր հաճախորդները հնարավորություն ունեին օգտվելու Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից արտոնյալ պայմաններով։ Սիրով տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմանները գործելու են մինչև 2021թ. օգոստոսի 31-ը ներառյալ՝ հնարավորություն ընձեռելով ձեզ բանկ այցելելու փոխարեն նախըտրություն տալ առցանց ծառայություններին։
Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերն իր հարցազրույցում խոսում է OeEB-ի առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին:
Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դը Ռույթերը իր հարցազրույցում խոսում է համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարությունների, դրանք հաղթահարման ուղիների, ՀՀ բանկային համակարգի, ինչպես նաև FMO-ի և Ամերիաբանկի հաջողված համագործակցության մասին:
Mastercard-ի քարտապանները, մինչև մայիսի 31-ը ներառյալ օգտվելով Yandex Go-ից և վճարելով Ամերիաբանկի Mastercard-ով, շարունակում են ստանալ հատուկ զեղչեր: • 20% զեղչ՝ Mastercard Platinum • 10% զեղչ՝ Maestro, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard Business քարտերի համար: Զեղչը կտրամադրվի ավտոմատ, առանց Ձեր կողմից որևէ գործողություն կատարելու անհրաժեշտության։ Նշենք, որ վերոնշյալ ծառայությունից կանխիկ վճարման եղանակով օգտվելու դեպքում զեղչի առաջարկը չի գործում։
Մենք շարունակում ենք բացահայտել Հայաստանը: Մինչև մայիսի 31-ը ներառյալ Ամերիաբանկի քարտապանները կարող են Ամբերդ հյուրանոցում ամրագրել սենյակներ 35% զեղչով և օգտվել պանդոկից 15% զեղչով:
Ստացի՛ր քարտից քարտ Visa Direct փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով: Քո Visa քարտին ցանկացած Visa քարտից ստացի՛ր գումար արտասահմանից և ստացի՛ր քեշբեք 1000 ՀՀ դրամ: Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում: Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ:
2021 թվականի մայիսի 3-ից մինչև 2021 թվականի հուլիսի 9-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Թարմացված է առ 03.05.2022 23:09