You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Նորություններ | Ամերիաբանկ
RSS
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 27․08․2021թ.-ից: Փոփոխությունները գործելու են նշված պայմաններին նախատեսված որևէ ընդունելի եղանակով միանալու կամ այդ առնչությամբ Ձեր համաձայնությունը գրավոր հաստատելու հիմքով:
Ավելին
Հարգելի՛ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 7-ին, պայմանավորված վերանորոգման աշխատանքներով, «Կոմիտաս» մասնաճյուղը չի գործելու: Բանկի մասնաճյուղերում գործարքներ իրականացնելու անհրաժեշտություն դեպքում կարող եք այցելել ոչ աշխատանքային օրերին և երկարացված աշխատանքային գրաֆիկով գործող մեր այլ մասնաճյուղեր:
Ավելին
Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը: Մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:15-ը: «Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղում մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Ավելին
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ (30.06.21 դրությամբ):
Ավելին
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ժամկետային ավանդների պայմաններ իրավաբանական անձանց համար» փաստաթղթում կատարվել են փոփոխություններ: Բարձրացել են 91 և ավել օր ժամկետով ՀՀ դրամով ժամկետային ավանդների տոկոսադրույքները: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու են սույն թվականի օգոստոսի 5-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:
Ավելին
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ֆիզիկական անձանց ավանդների և խնայողական հաշվի նկարագրություն և տոկոսադրույքներ» փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց մանրամասները ներկայացնում ենք ստորև`
Ավելին