15Նյմ
«Ուսանողների միջազգային օր» գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններ
1. Գովազդային վիճակախաղը (այսուհետ՝ Վիճակախաղ) անցկացվում է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ կամ Բանկ) կողմից։
2. Ներքոգրյալ պայմանների կատարման պարագայում վիճակախաղի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ստանալու «Թատրոն տանիքում» թարտորնի «Մեծն Գեթսբի» ներկայացման 5 տոմսերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 2 անձի համար:
3. Վիճակախաղին կարող են մասնակցել Ամերիաբանկի կողմից թողարկված Visa Student վճարային քարտ ունեցող ֆիզ. անձ հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ կամ Հաճախորդներ), որոնք 2022թ. մայիսի 1-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ իրենց ուսանողական քարտով ունեցել են 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարի շրջանառություն:
4. Վիճակախաղի պայմանը կատարելու դեպքում հաճախորդը Բանկում գրանցված իր էլ. փոստին, իսկ չունենալու դեպքում Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին ստանում է գովազդային վիճակախաղի մասնակցության անհատական կոդ:
5. Յուրաքանչյուր հաճախորդ վիճակախաղի մասնակցության համար ստանում է մեկ կոդ:
6. Վիճակախաղի մասնակցությունն անվճար է, բացառությամբ Հաճախորդի կողմից գործարքների կատարման համար ծախսված գումարի։
7. Հաճախորդի` Վիճակախաղին մասնակցելու իրավունքը ծագում է Վիճակախաղի պայմաններին համապատասխան անհատական կոդը Բանկում գրանցված Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ չունենալու դեպքում Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին ստանալու պահից:
8. Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն Հաճախորդները, որոնց անհատական կոդերը պատահականության սկզբունքով կընտրվեն վիճակահանության ընթացքում:
9. Վիճակահանությունը /Վիճակախաղի արդյունքների ամփոփումն/ կիրականացվի Ամերիաբանկի AmeriaStudent Telegram էջի ուղիղ հեռարձակման միջոցով 2022թ.-ի նոյեմբերի 15-ին։
10. Վիճակախաղի արդյունքում հաղթող ճանաչված համարները կհրապարակվեն Ամերիաբանկի AmeriaStudent Telegram հարթակում:
11. Հաղթող հաճախորդներին Բանկը կտեղեկացնի հաղթող ճանաչվելու մասին Բանկում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեի կամ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարի միջոցով:
Վիճակախաղի կազմակերպիչ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 2
Հեռ․՝ 010 561111