«Ուսանողների միջազգային օր» գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
15Նյմ

«Ուսանողների միջազգային օր» գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններ

1.    Գովազդային վիճակախաղը (այսուհետ՝ Վիճակախաղ) անցկացվում է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ կամ Բանկ) կողմից։
2.    Ներքոգրյալ պայմանների կատարման պարագայում վիճակախաղի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ստանալու «Թատրոն տանիքում» թարտորնի «Մեծն Գեթսբի» ներկայացման 5 տոմսերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 2 անձի համար:
3.    Վիճակախաղին կարող են մասնակցել Ամերիաբանկի կողմից թողարկված Visa Student վճարային քարտ ունեցող ֆիզ. անձ հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ կամ Հաճախորդներ), որոնք 2022թ. մայիսի 1-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ իրենց ուսանողական քարտով ունեցել են 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարի շրջանառություն:
4.    Վիճակախաղի պայմանը կատարելու դեպքում հաճախորդը Բանկում գրանցված իր էլ. փոստին, իսկ չունենալու դեպքում Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին ստանում է գովազդային վիճակախաղի մասնակցության անհատական կոդ: 
5.    Յուրաքանչյուր հաճախորդ վիճակախաղի մասնակցության համար ստանում է մեկ կոդ: 
6.    Վիճակախաղի մասնակցությունն անվճար է, բացառությամբ Հաճախորդի կողմից գործարքների կատարման համար ծախսված գումարի։
7.    Հաճախորդի` Վիճակախաղին մասնակցելու իրավունքը ծագում է Վիճակախաղի պայմաններին համապատասխան անհատական կոդը Բանկում գրանցված Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ չունենալու դեպքում Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին ստանալու պահից:
8.    Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն Հաճախորդները, որոնց անհատական կոդերը պատահականության սկզբունքով կընտրվեն վիճակահանության ընթացքում:
9.    Վիճակահանությունը /Վիճակախաղի արդյունքների ամփոփումն/ կիրականացվի Ամերիաբանկի AmeriaStudent Telegram էջի ուղիղ հեռարձակման միջոցով 2022թ.-ի նոյեմբերի 15-ին։ 
10.    Վիճակախաղի արդյունքում հաղթող ճանաչված համարները կհրապարակվեն Ամերիաբանկի AmeriaStudent Telegram հարթակում: 
11.    Հաղթող հաճախորդներին Բանկը կտեղեկացնի հաղթող ճանաչվելու մասին Բանկում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեի կամ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարի միջոցով:

 


Վիճակախաղի կազմակերպիչ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ  
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 2 
 Հեռ․՝ 010 561111