Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Նյմ

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ, պայմանավորված hայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ստեղծված լարված իրադրությամբ,  Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում Բանկի «Ջերմուկ» մասնաճյուղի հետ վարկային պայմանագրեր (այսուհետ` Պայմանագրեր) կնքած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին օգտվելու պարտավորությունների վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 30.11.22թ. ներառյալ, ընդ որում.

  • Եթե, Պայմանագրի համաձայն, տվյալ հերթական մարման օրը Հաճախորդի կողմից Պայմանագրի ներքո վճարման ենթակա գումարի ամբողջական մարում չի կատարվում, և/կամ դրա ամբողջական գանձման համար բանկային հաշիվներում բավարար դրամական միջոցներ առկա չեն,ապա արտոնյալ ժամանակահատվածում չվճարված մայր գումարը/հաշվեգրված տոկոսագումարը վերաբաշխվում է մարման մնացորդային ժամանակահատվածի վրա:  
  • Մարման նոր ժամանակացույցը ստանալու համար կարող եք մոտենալ Բանկի «Ջերմուկ» մասնաճյուղ կամ զանգահարել 010/012 561111 հեռախոսահամարով:

Տեղեկացնենք, որ սույն առաջարկը գործում է վերոնշյալ հաճախորդների այն պայմանագրերի գծով,  որոնց ներքո առկա չէ վճարային պարտավորությունների կատարման կետանց 30/09/2022թ. դրությամբ:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10/12 561111:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։