Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
RSS
Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է «Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում, որը գնահատում է ընթացիկ ժամանակահատվածում աշխարհի շուրջ 150 երկրում և տարածքում բանկերի արձանագրած ֆինանսական արդյունքները։
Ավելին
Տեղեկացնում ենք, որ AMAMRBBMAER0 պարտատոմսերի տեղաբաշխումը ավարտվել է 2022թ.-ի ապրիլի 04-ին: Տեղաբաշխված պարտատոմսերը Bbond հարթակում ցուցակելու նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացվելու համապատասխան դիմում:
Ավելին
Հարգելիˊ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով անկանխիկ եղանակով շրջանառությունը խթանող ՀՀ օրենսդրական առաջիկա փոփոխությունները, ինչպես նաև կանխիկ եղանակով արտարժույթի շրջանառության սահմանափակումների անհրաժեշտությունը ` «Ամերիաբանկ» ՓԲԸ արտարժույթի կանխիկացման սակագները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների մասով ենթարկվել են փոփոխության :
Ավելին
Ամերիաբանկի կողմից կազմակերպվող «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթը թևակոխում է երկրորդ փուլ: Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակում ուսանողները պետք է ներկայացնեին փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան մրցանակ Ամերիաբանկի կողմից: Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով:
Ավելին
«Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» արշավներն ավարտվել են, և ժամանակն է ամփոփելու երեք գովազդային վիճակախաղերի արդյունքները: Արշավի շրջանակում, սկսած 2021թ․ դեկտեմբերի 9-ից մինչև ս.թ․ մարտի 9-ը ներառյալ, բացելով սմարթ հաշիվ կամ կատարելով անկանխիկ գործարքներ Հայաստանում և արտերկրի օնլայն խանութներում, Ամերիաբանկի Visa քարտապանները մասնակցել են «Ապրիˊր հայերեն», «Ապրիˊր անսահման» և «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղերին և ստացել հնարավորություն հաղթելու հետևյալ նվերներից մեկը`
Ավելին
Սիրելիˊ Հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված` այսօր` մարտի 21-ին, Ամերիաբանկի «Ջերմուկ» մասնաճյուղը չի գործելու: Ձեր բանկային գործարքները կարող եք իրականացնել հեռավար եղանակով` օգտվելով Ամերիաբանկի առցանց և բջջային հավելվածներից, ինչպես նաև 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10/12 561111 հեռախոսահամարով:
Ավելին