Հայտարարություն «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ երկրորդ սերիայի սերիայի դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Նյմ

Հայտարարություն «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում ժամանակահատվածը կարող է երկարացվել ևս 1.5 ամսով) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխել «Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերության անվանական ոչ փաստաթղթային Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.

 ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՄՏԾ կոդ   

AMAMTLB22ER6

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

20,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

200,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

48 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

7.85 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ


Պարտատոմսերը Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսեր (Sustainability-Linked Bonds) են (առաջին նմանատիպ թողարկումն է ՀՀ շուկայում), որոնց հիմնական սկզբունքները սահմանված են Թողարկողի «Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի համակարգ»-ում (հրապարակված է Թողարկողի կայքում): Վերջինիս համաձայն, եթե Թողարկողի կողմից չեն ապահովվում նախապես սահմանված Կայուն զարգացման կատարողականի թիրախային ցուցանիշները, ապա արժեկտրոնային տոկոսադրույքը ենթակա է լինելու բարձրացման 0.25 տոկոսային կետով բոլոր սերիաների պարտատոմսերի համար:

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ:

Ներդրողները ծրագրային ազդագրի, դրա լրացման և թողարկման վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.

 

Օնլայն՝

Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

Առձեռն՝

Այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ* և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

CBAnet հասցեին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets Ameriabank/AMERIA/CBANet@CBANet

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043104946201 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով  ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:

Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Ծրագրային ազդագիր 

ԿԶՀԿՊ Համակարգ

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար


*Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network: