Ամերիաբանկը և EasyPay-ը մեկնարկում են համագործակցություն: - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
03Դկտ

Ամերիաբանկը և EasyPay-ը մեկնարկում են համագործակցություն:

Այսուհետ easywallet հավելվածի օգտատերերը կարող են դառնալ Ամերիաբանկի հաճախորդ հենց հավելվածից: Անհրաժեշտ է միայն անցնել easywallet-ի «Գործընկերների առաջարկներ» բաժնում տեղադրված առաջարկի հղումով և պատվիրել Ամերիայի առաջին քարտը: Քարտն անվճար է, առաքումը` նույնպես:

Ավելին, դեկտեմբերի 3-ից 31-ը easywallet հավելվածով Ամերիայի հաճախորդ դարձած և Ամերիայի իրենց առաջին` Mastercard տեսակի քարտը պատվիրած օգտատերերը արշավի ավարտին կստանան 5000 դրամ:

Հիշեցնենք, որ 2024թ. հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ն Ամերիաբանկի հաճախորդ դարձած անձինք մասնակցում են Երևանում բնակարանի խաղարկությանը։

Իսկ վճարային քարտերից Mastercard-ն ընտրելու դեպքում մասնակցում են 16 հատ iPhone 16-երի վիճակախաղին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) (012) 56 11 11 հեռախոսահամարով կամ այցելել  բանկի մոտակա մասնաճյուղ։

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։