You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Stop գործիքներ` ֆինանսների անվտանգության համար - Նորություններ | Ամերիաբանկ
01Հլս

Stop գործիքներ ֆինանսների անվտանգության համար

Ֆինանսական զեղծարարությունները կանխելու և հաճախորդների տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով Ամերիաբանկում 2026թ. հուլիսի 1-ից ներդրվել են Stop գործիքներ, որոնք հնարավորության կտան արգելափակելու ընտրված  ծառայությունների օնլայն օգտագործումը, մինչև դրանց ապաարգելափակումը:

  • Վարկի ստացում
  • Ավանդի դադարեցում 
  • Փոխանցումներ և վճարումներ 3-րդ անձանց
  • Առանց քարտի կանխիկացում MyAmeria-ի միջոցով 
  • Նոր քարտի բացում 
  • Նոր հաշվի բացում 

Ամբողջական ցանկը կարող եք գտնել MyAmeria-ում/Ameria Mobile-ում, ինչպես նաև բանկի այլ օնլայն հարթակներում:
Ծառայությունը/ծառայությունները արգելափակելուց հետո ոչ ոք (այդ թվում՝ հաճախորդը) չի կարող օնլայն օգտվել դրանցից հեռավար եղանակով, մինչև հաճախորդի կողմից ապաարգելափակման հայտ ներկայացնելը և այն բանկի կողմից հաստատվելը: 
Ծառայությունները կարող են  արգելափակվել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում հայտ ներկայացնելու կամ հեռախոսակապի միջոցով, ինչպես նաև Ամերիաբանկի օնլայն հարթակներում, ներառյալ` MyAmeria/Ameria Mobile հավելվածի «Stop գործիքներ» բաժնից: 


Ի՞նչպես և ի՞նչ ժամկետներում է հնարավոր հանել արգելափակումը

Ապաարգելափակումը կարող է կատարվել MyAmeria-ով (ֆիզ. անձանց դեպքում) կամ Ameria Mobile Banking-ով (ԱՁ և իրավաբանական անձանց դեպքում) հրահանգ ուղարկելու կամ բանկ անձամբ այցելելու միջոցով:

  • Օնլայն ապաարգելափակումը հնարավոր է ոչ շուտ, քան արգելափակման պահից 24 ժամ անց
  • 24 ժամ անց ապաարգելափակման օնլայն հայտ ստանալուց հետո բանկը կիրականացնի այն ընդունումից 12 ժամվա ընթացքում: 
  • Հրատապ ապաարգելափակման համար կարող եք այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, և սահմանափակումը կհանվի անմիջապես դիմումը ներկայացնելուց հետո

Արգելափակված ծառայությունը հասանելի չի լինի օնլայն սպասարկման բոլոր համակարգերում` անկախ այն հանգամանքից, թե որ համակարգի միջոցով է կատարվել արգելափակումը։
Ծառայությունն արգելափակելու դեպքում հաճախորդները կշարունակեն տեսնել իրենց հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները: Բացի այդ, կկարողանան ցանկացած պահի օգտվել այդ ծառայություններից Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:

Stop գործիքների կիրառման մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ստոպ գործիքի օգտագործման կանոններ»-ում, որոնք  Stop գործիքի առաջին կիրառման պահից  կհամարվեն ընդունված: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: