Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
27Ապր

Հայտարարություն

Հարգելի´ հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք, որ օրենսդրական փոփոխությունների ուժով 2020 թվականի մայիսի 1-ից սկսած փոփոխվելու է բանկային ավանդի գումարի վրա տոկոսների հաշվարկման կարգը, մասնավորապես՝ բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվելու են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացույցային օրերի համար: Սույն փոփոխությունը տարածվում է վերոնշյալ օրվանից ներդրվող ավանդի գումարի վրա:

Ավանդների և խնայողական հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել հետյալ հղումներով՝

Խնայողական հաշվի ամփոփագիր
Ֆիզիկական անձ հաճախորդների ավանդների ամփոփագրեր
Իրավաբանական անձ հաճախորդների ավանդների ամփոփագիր
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ ՓԲԸ