Գագիկ Սահակյան
Տնօրինության անդամ, Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն
Ծնվել է 16.06.1973թ-ին Կապան քաղաքում:
1990-1995թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետում և ստացել մաթեմատիկոսի բակալավրի որակավորում: Այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարար կառավարման ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի որակավորում (1995-1997թթ.): Բացի վերոնշյալ կրթական հաստատություններից, նա մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների, այդ թվում` Հարվարդի համալսարանի Քենեդի կառավարման դպրոցում, 2004թ. և Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցում, 2018 թ:
Նա աշխատել է «Ամերիա» ՓԲԸ-ում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես` Ավագ խորհրդատու և կառավարման խորհրդատվության ղեկավար (11.1999- 01.2012թթ.): Ունենալով բավականին մեծ փորձ ` նա համատեղության կարգով ընդունվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատելով առ այսօր` զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` Խորհրդական (01.09.2008-30.11.2010թթ.), Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն (01.12.2010 - 12.02.2012թթ.), Տնօրինության անդամ - Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն (13.02.2012 – 30/04/2019), Տնօրինության անդամ Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն (01/05/2019թ-ից առ այսօր):