Արմինե Ղազարյան
Տնօրինության անդամ, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն
Ծնվել է 01.01.1978թ-ին, Երևան քաղաքում:
1999թ-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը` «Արևելյան լեզուներ և գրականություն» մասնագիտացմամբ: 2009թ-ին ավարտել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիան Հանրային կառավարում մասնագիտությամբ:
Արմինե Ղազարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, որպես վարկային վարչության գործավար: 2004-2008թթ.. իր մասնագիտական աճը շարունակել է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում` նույն բանկում զբաղեցնելով Անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնը: 2008թ․ հոկտեմբերից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի պաշտոնը:
Հաշվի առնելով Արմինե Ղազարյանի՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ունեցած հարուստ փորձը և առաջնորդության հմտությունները` 2019թ․ մայիսից նա ստանձնել է Բանկի Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրենի պաշտոնը, իսկ 2019 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է Տնօրինության անդամ, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրենի պաշտոնը։
Մասնակցել է մի շարք միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների կողմից կազմակերպված մասնագիտական և վերապատրաստական դասընթացների ու միջոցառումների (Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոց, «Սկոլկովո» բիզնես դպրոց, Սբերբանկի կորպորատիվ համալսարան, /«Համաշխարհային տնտեսական ֆորում»/ WEF, KFW, Սիլիկոնյան հովտի կազմակերպություններ, եվրոպական 15 առաջատար բանկեր/, տարբեր կոնֆերանսներ և այլն):
Վստահ է, որ ցանկացած ընկերության հաջողության հիմքում առաջնային կանգնած են մարդիկ։