«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ կողմից թողարկված «Ա» դասի հասարակ բաժնետոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. մայիսի 31-ի Թիվ 1/288Ա որոշմամբ գրանցվել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ անվանական բաժնետոմսերի ազդագիրը: Ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումով:
Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է 2023թ. հունիսի 07-ից: Տեղաբաշխումն ավարտվելու է 2023թ. հոկտեմբերի 31-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին բաժնետոմսը:
Բաժնետոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն բաժնետոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Բաժնետոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողի հետ ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.