2023-June-20-mln-usd-AMAMRBBMNER3
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
«Պարտատոմսերի թողարկում (35-րդ Սերիա)


20 մլն ԱՄՆ դոլար 


Տեղաբաշխող

Հունիս 2023

35-րդ ՍԵՐԻԱՅԻ պարտատոմսերի հրապարակային առաջարկ | AMAMRBBMNER3

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. փետրվարի 3-ի Թիվ N 1/43Ա որոշմամբ գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. հունիսի 9-ի N 1/295Ա որոշմամբ գրանցվել է ծրագրային ազդագրի առաջին լրացումը, իսկ 2023թ. սեպտեմբերի 12-ի N 1/459 Ա որոշմամբ` երկրորդ լրացումը:

2023 թվականի հունիսի 26-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 5-ի ժամանակահատվածում իրականացված տեղաբաշխման արդյունքում տեղաբաշխվել է 7,000,000 (յոթ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալի պարտատոմս: Պարտատոմսերի մնացորդային ծավալի տեղաբաշխումը իրականացվելու է  2023 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Ծրագրային ազդագրի, դրա լրացման և վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ 2. Վ. Սարգսյան հասցեով:


Պարտատոմսերի թողարկման պայմանները

AMAMRBBMNER3

ԱՄՏԾ

Անվանական արժեկտրոնային

ԴԱՍԸ

100 ԱՄՆ դոլար

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

20,000,000 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

13,000,000 ԱՄՆ դոլար

ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ԾԱՎԱԼԸ

2027թ., հունիս 26

ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

4.75 %

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

3 ամիս պարբերականությամբ

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

Փաստաթղթեր

Ծրագրային Ազդագիր

Ծրագրային ազդագրի առաջին լրացում

Ծրագրային ազդագրի երկրորդ լրացումը

Թողարկման վերջնական պայմանները

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում‬

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար