Խնդրահարույց ակտիվների վերադարձման ծառայություն մատուցող ընկերության ընտրության նպատակով գնանշման հրավեր NP-04/22

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում խնդրահարույց ակտիվների վերադարձման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:

Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

  • մասնագիտացված իրավաբանների և արտոնագրված փաստաբանների առկայություն (պահանջվելու է ներկայացնել վկայականները),
  • մասնագիտացված անձնակազմ /նվազագույնը 10.000 հաճախորդի հետ աշխատելու հնարավորություն/,
  • նշված ոլորտում` մասնավորապես ֆինանսական կառույցների հետ աշխատանքային փորձ ,
  • սերվերային պաշտպանված համակարգի առկայություն,
  • բանկային և այլ գաղտնի տեղեկատվության պահպանման համակարգի առկայություն,
  • անհրաժեշտ ծրագրային ապահովում,
  • վերադարձման գործընթացի դատական /սնանկություն, բռնագանձման վարույթ/, արտադատական, ԴԱՀԿ փուլերում կազմակերպման և վերահսկման հնարավորություններ,
  • գույքերի իրացման եղանակով գումարի վերականգման կարողությունների առկայություն,
  • հեռախոսազանգերի կենտրոնի առկայություն,
  • գրասենյակային պայմաններ:

Գնառաջարկը պետք է ներառի`

  • ծախսերի` փոխհատուցման ենթակա գումարների մասին ինֆորմացիա,
  • վերադարձման նվազագույն չափի երաշխիք /տոկոսային  արտահայտությամբ/,
  • ամփոփ տեղեկատվություն այլ համագործակցող ընկերությունների մասով և նախորդ տարիների արդյունքների ամփոփ հաշվետվություն,
  • մեկ աշխատակցի առավելագույն ծանրաբեռնվածության վերաբերյալ նշում:

Մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները պետք է ուղարկեն գնանշման փաթեթ, որը կներառի վերը նշված կետերի առկայության մասով հիմնավորված տեղեկատվությունը /փաստաթղթավորված, նկարներով/, գնառաջարկ, պետռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճեն:  

Գնանշման փաթեթի էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով`  NP-04/22, իսկ փաթեթի թղթային տարբերակը` Վազգեն Սարգսյան 2 հասցեով, «Կամար» բիզնես կենտրոնի 6-րդ հարկ` վրան նշումով` «NP-04/22 - Չբացե'լ: Դիանա Տոնոյանի համար»: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների)  հետ կկնքվի համագործակցության պայմանագիր: 

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2022թ  ապրիլի 13-ը, ժամը 18:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Դիանա Տոնոյանին (գնումների ավագ մասնագետ)