21Մյս
Սուրհանդակային առաքման ծառայության գնանշման հրավեր ADM16/25
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու ՀՀ տարածքում սուրհանդակային առաքման ծառայության գնանշմանը:
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել ստորև նշված տեղեկատվությունը և փաստաթղթային հիմնավորումները.
- լրացված գնային առաջարկ` կից ձևաթղթի ֆորմատով /ԼՈՏ 1-ի և ԼՈՏ 2-ի համար/,
- փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա /պարտադիր է/,
- ամփոփ տեղեկատվություն այլ ընկերությունների հետ համագործակցության փորձի վերաբերյալ,
- Տեղեկատվության /ֆայլերի/ փոխանակման համար ընկերության կողմից օգտագործվող ծրագրային լուծումների վերաբերյալ մանրամասներ /առկայության դեպքում/,
- հաստատել կից Requirements ֆայլի պահանջներին համապատասխանությունը /lot1-ի համար/, այն պարտադիր է և որպես հավելված կցվելու է պայմանագրին/:
- Կից կարող եք տեսնել ԼՈՏ 1-ի պայմանագրի նախագիծը:
Առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել մինչև 29/05/2025թ. 18:00-ն` ուղարկելով tenders@ameriabank.am էլ. հասցեին և նամակի subject դաշտում նշելով Գնանշման հրավեր – ADM16/25:
Բանկը կարող է դիտարկել ԼՈՏ 1-ի և ԼՈՏ2-ի առաջարկները ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին:
Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի ` Ամերիաբանկի համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Աննա Վարդազարյանին (գնումների ավագ մասնագետ), հեռ.` (374-10) 56-11-11
Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն