13Մրտ
ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ-IT 1425
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու համակարգիչների գնման համար գնանշման հարցմանը: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն Հավելված 1ում ներկայացված պարամետրերին համարժեք առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին։ Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, և ֆայլը պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 19/03/2025թ` ժ 16:00-ն: Գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել առանձին` 19/03/2025թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների գծով ավագ մասնագետ Աննա Վարդազարյանին` Anna.vardazaryan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: