«Ամերիաբանկ» ՓԲԸ համար կրտսեր դիզայների ծառայությունների գնանշում MKTG-0521

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ազատ գրաֆիկով աշխատող (Freelancer) դիզայների օգնական, որի կողմից կիրականացվեն հետևյալ ընթացիկ աշխատանքները.

• իրականացված կոնցեպտների ադապտացիա տարբեր թվային հարթակների և մարքեթինգային այլ կրիչների համար,

• ծավալուն նյութերի էջակալումներ և դիզայնի ադապտացիա` եղած ձևանմուշների հիման վրա, օրինակ` հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլն,

• ոչ կոնցեպտուալ դիզայն` եղած ձևանմուշների, բրենդբուքի և/կամ դիզայների կողմից տրված չափանիշների հիման վրա,

• մարքեթինգային փոքր և միջին արշավների դիզայն`  եղած կոնցեպտների հիման վրա,

• տարատեսակ նյութերի, սարքավորումների բրենդավորում, 

• դիզայներական այլ աշխատանքներ, 

• օգնել դիզայներին ընթացիկ աշխատանքներում:

Մասնակցի առաջարկը պետք է ներառի՝

1. կոմերցիոն առաջարկ (ամսական ֆիքսված գումար, ՀՀ դրամ` ներառյալ ամսական պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումները և դրոշմանիշային վճարը /առանց ՀՀ եկամտային հարկի/),

2. համապատասխան ծառայությունների փորձ.

- պորտֆոլիո,

- ցանկալի է 2 և ավել տարվա դիզայներական փորձի առկայություն: 

Ընտրված մասնակցի հետ կկնքվի պայմանագիր 3 ամիս փորձաշրջանի պայմանով, որի բարեհաջող ավատից հետո պայմանագիրը կերկարաձգվի ևս 9 ամսով: Հետագայում պայմանագիրը, պայմանավորված աշխատանքի արդյունքներով, հնարավոր է երկարաձգվի::

Պայմանագրի և գաղտնիության պահպանման համաձայնագրի (NDA) ձևանմուշները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` Պայմանագրի ձև և NDA:

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկ ՓԲԸ-ին մինչև գնման գործընթացի իրականացումը: Նշված իրավիճակում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից և ընդունելի` Ամերիաբանկ ՓԲԸ-ի համար: 

Առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով tenders@ameriabank.am հասցեով:

Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լիլիթ ՄեժլումյանինLilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010-561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 10/06/2021 թ. ժ 18:00-ն