Սերվերներ և կոշտ սկավառակների ձեռքբերման գնանշման հրավեր IT-1121

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցել սերվերներ և կոշտ սկավառակների ձեռքբերման գնանշմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի` կանաչ գույնով նշված վանդակները:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով `   Պայմանագրի ձև: Խնդրում ենք ծանոթանալ պայմանագրին և նկատառումներ ունենալու դեպքում առաջարկի հետ միասին ներկայացնել պատասխան նամակով:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և .xlsx ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Տաթևիկ Ավանեսյանին`  Tatevik.Avanesyan@ameriabank.am Էլ հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 22/11/2021թ` ժ 14:00-ն:

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: