Նախաորակավորում շինարարական կազմակերպությունների համար

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման` Բանկի շինարարական գործընթացներում ներգրավելու համար:

Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է լրացնել և ներկայացնել հետևյալ ձևաթղթերը և ստորև նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները` 

  • ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիա (շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` հասարակական և արտադրական)
  • առնվազն 3 տարվա փորձ տվյալ ոլորտում, կազմակերպությունների տարածքների վերակառուցում/վերանորոգում (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք), բանկային/ֆինանսական ոլորտում կատարված աշխատանքները կարող են դիտարկվել որպես առավելություն:
  • Վերջին 3 տարվա ընթացքում կատարված շինարարական/վերանորոգման աշխատանքների նվազագույն համախառն ծավալը պետք է կազմի 100,000,000 ՀՀ դրամ` որպես գլխավոր կապալառու (ներկայացնել հանձնման-ընդունման ակտերի, պայմանագրերի պատճենները)
  • Ձևաթղթերի պատասխանները, լրացված փաստաթղթերը և հետևյալ՝ պահանջվող փաստաթղթերը՝ ֆինանսական հաշվետվություններ, պետ. ռեգիստրի վկայական և կանոնադրություն, պետ բյուջեի նկատմամբ պարտավորություն չունենալու մասին փաստաթուղթ՝ տրված ԿԱ ՊԵԿ կողմից, բանկային հաշիվների և վարկային գծի մասին տեղեկատվություն, պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում երեք տարվա ընթացքում  ուղղակիորեն կհրավիրվեն  Բանկի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել tenders@ameriabank.am  էլ. հասցեին` նշելով  ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-02/22 և մասնակից ընկերության անվանումը:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի ` Ամերիաբանկի համար: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Դիանա Տոնոյանին (գնումների ավագ մասնագետ), հեռ.` (374-10) 56-11-11 
Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն

*Կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպությունները կզրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ-ի  հետ  համագործակցությունից: