You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Գրասենյակային տարածքների ինժեներական համակարգերի սպասարկման ծառայություններ AD-1926 - Tenders announcements | Ameriabank
27Մյս

Գրասենյակային տարածքների ինժեներական համակարգերի սպասարկման ծառայություններ AD-1926

27 Մյս, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու գնանշման՝  Կամար և Արգիշտի բիզնես կենտրոններում Բանկի գրասենյակային տարածքների ինժեներական համակարգերի սպասարկման ծառայություններ մատուցող ընկերության ընտրության նպատակով։

Ծառայությունների մանրամասն նկարագրությունը՝ Հավելված 1_Կամար ԲԿ և Հավելված 2_ Արգիշտի ԲԿ փաստաթղթերում։

Գնանշման շրջանակներում դիտարկվելու է 2 Լոտ՝

  • Լոտ 1 - Կամար ԲԿ Բանկի տարածքի ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկում
  • Լոտ 2 - Արգիշտի ԲԿ Բանկի տարածքի ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկում

Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված Հավելված 3-ի և Հավելված 4-ի կանաչ գույնով նշված վանդակները։ Միևնույն մասնակիցը կարող է ներկայացնել գնառաջարկ ինչպես մեկ, այնպես էլ բոլոր լոտերի համար միաժամանակ:

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

 

Խնդրում եմ ներկայացնել գնառաջարկ ըստ յուրաքանչյուր ԼՈՏԻ, հարկերը ներառյալ արժեքով, ինչպես նաև ներկայացնել գնագոյացման բացվածքը։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:

 

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Գոհար Հարությունյանին` gohar.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

 

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 15/06/2026թ` ժ 18:00-ն: