27Մյս
Գրասենյակային տարածքների ինժեներական համակարգերի սպասարկման ծառայություններ AD-1926
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու գնանշման՝ Կամար և Արգիշտի բիզնես կենտրոններում Բանկի գրասենյակային տարածքների ինժեներական համակարգերի սպասարկման ծառայություններ մատուցող ընկերության ընտրության նպատակով։
Ծառայությունների մանրամասն նկարագրությունը՝ Հավելված 1_Կամար ԲԿ և Հավելված 2_ Արգիշտի ԲԿ փաստաթղթերում։
Գնանշման շրջանակներում դիտարկվելու է 2 Լոտ՝
- Լոտ 1 - Կամար ԲԿ Բանկի տարածքի ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկում
- Լոտ 2 - Արգիշտի ԲԿ Բանկի տարածքի ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկում
Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված Հավելված 3-ի և Հավելված 4-ի կանաչ գույնով նշված վանդակները։ Միևնույն մասնակիցը կարող է ներկայացնել գնառաջարկ ինչպես մեկ, այնպես էլ բոլոր լոտերի համար միաժամանակ:
Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Խնդրում եմ ներկայացնել գնառաջարկ ըստ յուրաքանչյուր ԼՈՏԻ, հարկերը ներառյալ արժեքով, ինչպես նաև ներկայացնել գնագոյացման բացվածքը։
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Գոհար Հարությունյանին` gohar.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 15/06/2026թ` ժ 18:00-ն: