ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն՝ գրասենյակային կահույք արտադրող ընկերությունների հետ հետագա համագործակցության նպատակով։ - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Հլս

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն՝ գրասենյակային կահույք արտադրող ընկերությունների հետ հետագա համագործակցության նպատակով։

24 Հլս, 2024 | Ակտիվ |

Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ստորև նշված տեղեկությունները.

  • Գնային առաջարկ՝ կից գծագրերում նշված կահույքի համար (գները կողմնորոշիչ են․ ընկերությունների հետ հետագա համագործակցության որոշման դեպքում ամեն պատվերից առաջ կուղարկվի գնահարցում՝ տվյալ պատվերի քանակներին և նկարագրերին համապատասխան գնային առաջարկ ստանալու համար)։ Գները խնդրում ենք լրացնել կից ֆայլում։
  • Առնվազն 3 տարվա փորձ և վերջինիս հավաստումները (իրականացված նախագծերի անվանումներ և նկարներ՝ համապատասխան ամսաթվերով, պատվիրատուների անվանումներ)
  • Տեղեկություններ արտադրամասի և տեխնիկական հագեցվածության վերաբերյալ (հնարավոր է իրականացվի այց՝ արտադրական տարածքը ուսումնասիրելու նպատակով)
  • Իրավաբանական անձի գրանցման վկայական

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել tenders@ameriabank.am  էլ. հասցեին մինչ 02․08․2024թ․ աշխատանքային օրվա ավարտը:

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին։  Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Դիանա Տոնոյանին (գնումների ավագ մասնագետ), հեռ.` (374-10) 56-11-11

Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն

*Կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպությունները կզրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ-ի  հետ  համագործակցությունան հնարավորությունից: