24Հլս
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն՝ գրասենյակային կահույք արտադրող ընկերությունների հետ հետագա համագործակցության նպատակով։
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ստորև նշված տեղեկությունները.
- Գնային առաջարկ՝ կից գծագրերում նշված կահույքի համար (գները կողմնորոշիչ են․ ընկերությունների հետ հետագա համագործակցության որոշման դեպքում ամեն պատվերից առաջ կուղարկվի գնահարցում՝ տվյալ պատվերի քանակներին և նկարագրերին համապատասխան գնային առաջարկ ստանալու համար)։ Գները խնդրում ենք լրացնել կից ֆայլում։
- Առնվազն 3 տարվա փորձ և վերջինիս հավաստումները (իրականացված նախագծերի անվանումներ և նկարներ՝ համապատասխան ամսաթվերով, պատվիրատուների անվանումներ)
- Տեղեկություններ արտադրամասի և տեխնիկական հագեցվածության վերաբերյալ (հնարավոր է իրականացվի այց՝ արտադրական տարածքը ուսումնասիրելու նպատակով)
- Իրավաբանական անձի գրանցման վկայական
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել tenders@ameriabank.am էլ. հասցեին մինչ 02․08․2024թ․ աշխատանքային օրվա ավարտը:
Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին։ Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Դիանա Տոնոյանին (գնումների ավագ մասնագետ), հեռ.` (374-10) 56-11-11
Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն
*Կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպությունները կզրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ համագործակցությունան հնարավորությունից: