Հոգ տանելով ձեր անվտանգության մասին՝ համավարակի տարածման առաջին իսկ օրերից մենք հանդես ենք եկել մեր օնլայն ծառայությունների արտոնյալ առաջարկներով՝ զերծ պահելով ձեզ բանկ այցելելու անհրաժեշտությունից։
2020 թ. մարտի 13-ից մինչև 2022թ. մարտի 31-ը մեր հաճախորդները հնարավորություն ունեին օգտվելու Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից արտոնյալ պայմաններով։
Սիրով տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմանները գործելու են մինչև 2022թ. մարտի 31-ը ներառյալ՝ հնարավորություն ընձեռելով ձեզ բանկ այցելելու փոխարեն նախըտրություն տալ առցանց ծառայություններին։
- Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար,
- Իրավաբանական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի առաջին մեկ տարվա սպասարկումը կլինի անվճար:
Ծառայության տրամադրման պայմանագրի մեկ տարին լրանալուց հետո կիրառվելու է Բանկում այդ պահին գործող սպասարկման վճարը:
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 10 561111: