Թարմացում. տեղեկացնում ենք, որ Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերն արդեն հասանելի են: Կարող եք կատարել ձեր բանկային գործարքները հեռավար, ինչպես նաև մասնաճյուղերում: Տեղեկացնում ենք, որ այս պահին կապի խնդրի պատճառով հեռավար կապի միջոցները, այդ թվում` հեռավար ծառայությունները ժամանակավորապես անհասանելի կլինեն:
Ամերիաբանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում։ Մեր հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 17-ից:
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի գործող քարտատեսակները համալրվել են ևս մեկով` ԱրՔա Քարֆուր Ժպիտ/ArCa Carrefour Smile: Նոր քարտի պայմաններն ու սակագներն ավելացվել են քարտերի գործող պայմաններում և սակագներում: Փոփոխություններն ուժի մեջ են սույն թվականի սեպտեմբերի 16-ից: ԱրՔա Քարֆուր Ժպիտ/ArCa Carrefour Smile քարտի վերաբերյալ մանրամասներն Քարտեր էջում:
10.09.2020թ.՝ ժամը 15:00-ի դրությամբ ամենաշատ հավանումներ ստացած մասնակիցներն են՝ Anna Hovhannisyan ` https://bit.ly/32d9JKP Robert Nikoghosyan` https://bit.ly/3hfsT6Q Robert Nikoghosyan` https://bit.ly/3iezqAa Vardan Movsisyan` https://bit.ly/3haRQAp Գոհարիկ Ալթունյան` https://bit.ly/32d41IX
Տեղեկացնում ենք, որ սկսած սեպտեմբերի 7-ից` Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը սպասարկում կիրականացնի հետևյալ աշխատանքային ժամանակացույցով` երկուշաբթի-ուրբաթ` 09:30-17:00, շաբաթ` 10:00 -15:30:
2020 թվականի սեպտեմբերի 08-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Տեղեկացնում ենք, որ սկսած սեպտեմբերի 1-ից` Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղը սպասարկում կիրականացնի ստանդարտ աշխատանքային ժամանակացույցով: Գործառնական օրեր` երկուշաբթի – կիրակի` 10:30-21:15:
Թարմացված է առ 03.05.2022 23:09