Փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները

Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 17-ից:  

 Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 17-ից:  

Համաձայն փոփոխությունների`

Ֆիզիկական անձանց դեպքում ՀՀ դրամով նոր ժամկետային ավանդի հայտը Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով լրացնելու դեպքում հավելյալ 0.25% տոկոսադրույքը կիրառվելու է նաև Պրեմիում/Փարթներ հաճախորդների` մինչև 180 օր ներառյալ ժամկետով ավանդների համար:
Իրավաբանական անձանց դեպքում ՀՀ դրամով նոր ժամկետային ավանդի հայտը Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով լրացնելու դեպքում հավելյալ 0.25% տոկոսադրույքը կիրառվելու է նաև Պրեմիում հաճախորդների համար:
Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների ժամկետային ավանդների նոր տեղեկատվական ամփոփագրերը ներկայացված են ստորև`

  • Ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր
  • Իրավաբանական անձանց  ՀՀ դրամով ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: