Ամառը ճանապարհում ենք զեղչերով ու նվերներով։ Ամերիաբանկի քո Visa քարտով (բացառությամբ Visa Business քարտի) գնումնե՛ր կատարիր AliExpress-ում՝ սկսած 3 ԱՄՆ դոլարից, և ստացի՛ր մինչև 5 ԱՄՆ դոլարի լրացուցիչ զեղչ։ Արշավը գործում է օգոստոսի 24-ից՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 29-ը՝ 10:00-ն ներառյալ։
Տեղեկացնում ենք, որ AMAMRBB2PER4 պարտատոմսերի տեղաբաշխումը ավարտվել է 2020թ.-ի օգոստոսի 18-ին: Տեղաբաշխված պարտատոմսերը Bbond հարթակում ցուցակելու նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացվել համապատասխան դիմում:
Լուսանկարի՛ր Հայաստանի քո սիրելի անկյունը, կիսվի՛ր լուսանկարով՝ նկարագրության մեջ գրելով հետաքրքիր բնութագիր, նշելով այն մարզը, որտեղ արվել է լուսանկարը, օգտագործելով #ԲացահայտիրՀայաստանը #ExploreArmenia #AmeriabankVisa հեշթեգերը։
Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել` Ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվելու են սույն թվականի սեպտեմբերի 1-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:
Տեղեկացնում ենք, որ 01/08/2020-ից սահմանվել են հետևյալ բազային տոկոսադրույքները՝ ՀՀ դրամ՝ 6.5%, ԱՄՆ դոլար՝ 1.5%, Եվրո՝ 0.5%: Բազային տոկոսադրույքի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը:
Տեղեկացնում ենք, որ, սկսած սույն թվականի օգոստոսի 17-ից, 500 եվրո անվանական արժեքով թղթադրամներով կանխիկ գործառնություններ կարող եք կատարել միայն Ամերիաբանկի գլխամասային գրասենյակի «Կամար» մասնաճյուղի (ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2, գործառնական օրեր` երկ.-ուրբ՝ 9:30-17:00) դրամարկղային գործառնությունների բաժնում։
Ներկայացնում ենք Օնլայն ամառ գովազդային վիճակախաղի արդյունքում Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներ ստացող հաճախորդների համարները՝ 106727, 106704, 102022, 107025, 103295, 105992, 107983
Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Բիզնես-բանկինգի պորտֆելային կառավարման բաժնի ղեկավար Կարեն Քարամյանի հետ
Թարմացված է առ 03.05.2022 23:09