Ամերիաբանկը ներկայանում է վճարային քարտերի նոր դիզայնով, որոնք ստեղծվել են բանկի հաճախորդների «ձեռագրով»: Քարտերի դիզայնի նոր կոնցեպտի ամենավառ տարրը հայկական թագավորությունների, իշխանական տոհմերի զինանշաններն են:
Հարգելի´ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին Ամերիաբանկի մասնաճյուղերը չեն գործելու: Ձեր քարտի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ (010) 561111 և (012) 561111 հեռախոսահամարներով:
Այսօր կայացավ Ամերիաբանկի կողմից VISA վճարային համակարգի հետ իրականացվող «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթը մեկնարկել էր 2021թ. դեկտեմբերին: Մրցույթի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 17.30-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։
2022 թվականի ապրիլի 14-ից մինչև 2022 թվականի հունիսի 24-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Հարգելիˊ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով անկանխիկ եղանակով շրջանառությունը խթանող ՀՀ օրենսդրական առաջիկա փոփոխությունները, ինչպես նաև կանխիկ եղանակով արտարժույթի շրջանառության սահմանափակումների անհրաժեշտությունը ` «Ամերիաբանկ» ՓԲԸ արտարժույթի կանխիկացման սակագները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների մասով ենթարկվել են փոփոխության :
Տեղեկացնում ենք, որ AMAMRBBMAER0 պարտատոմսերի տեղաբաշխումը ավարտվել է 2022թ.-ի ապրիլի 04-ին: Տեղաբաշխված պարտատոմսերը Bbond հարթակում ցուցակելու նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացվելու համապատասխան դիմում:
Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է «Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում, որը գնահատում է ընթացիկ ժամանակահատվածում աշխարհի շուրջ 150 երկրում և տարածքում բանկերի արձանագրած ֆինանսական արդյունքները։
Թարմացված է առ 03.05.2022 23:09