Հայտարարություն

«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 17.30-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։

Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

  1. «Ամերիաբանկ» ՓԲԸ դուստր ընկերությունների ստեղծումը
  2. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2021թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
  3. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2021թ. զուտ շահույթը
  4. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2021թ. ստացված շահույթի բաշխումը
  5. Այլ հարց/եր/

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի մարտի 30-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվել է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։