Սիրելի հաճախորդներ, հոգ տանելով Ձեր մասին` Ամերիաբանկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հետ ներդրել է անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների և դիմումների ներկայացման նոր եղանակ։
Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ համացանցում լայն տարածում ունեն զեղծարարական մի շարք մեթոդներ՝ կեղծ խաղարկություններ կամ շահումներ, որոնց միջոցով երրորդ անձը նպատակ է հետապնդում անօրինական կերպով տիրանալու Ձեր բանկային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:
Սիրելի հաճախորդներ, արտակարգ դրության պայմաններում մասնաճյուղերում գործարքների քանակի էական կրճատումը հաշվի առնելով` ս.թ. մարտի 26-ից Ամերիաբանկի «Մոսկովյան» և «Գր. Լուսավորիչ» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն, իսկ «Նոր Նորք» մասնաճյուղը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:30-18:00-ն:
Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ մեր բոլորի անվտանգության և ապահովության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով մարդկանց տեղաշարժի հետ կապված սահմանափակումները` այսուհետ կարող եք վարկի հայտը լրացնել միայն օնլայն եղանակով՝ առանց բանկի մասնաճյուղեր այցելելու։
Հարգելի հաճախորդներ, վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալներին տիրանալու փորձերը: Զեղծարարները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործելով զեղծարարական կամ խարդախության նպատակներով:
Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ այս օրերին, հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, Ամերիաբանկի մասնաճյուղերն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ:
Ինչպե՞ս են հայկական բանկերն արձագանքում COVID-19 նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած խնդիրներին: Ի՞նչ է արվում հաճախորդներին աջակցելու և նրանց առողջությունը պաշտպանելու համար: EADaily.com տեղեկատվական գործակալության այս հարցերին պատասխանեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
13.03.2020-ին արված հայտարարության թարմացում: Հարգելի´ հաճախորդներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում է կայացրել Բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:
Ամերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը:
Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ:
Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկը իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն և հոգատարություն բոլորի հանդեպ:
Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկը շարունակում է անել առավելագույնը` իր հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Սիրելի հաճախորդներ, հաշվի առնելով, որ ս.թ. մարտի 16-ից Երևան, Ռիո և Մետրոնոմ առևտրի կենտրոնները փակ են լինելու, չեն գործի նաև Ամերիաբանկի` նշված մոլերի տարածքում գործող Արշակունյաց, Արշակունյաց պլյուս, Քոչար և Երիտասարդական մասնաճյուղերը:
Հարգելի հաճախորդներ, վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալներին տիրանալու փորձերը: Կոչ ենք անում լինել զգոն և ուշադիր:
Հայտարարություն դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին
Թարմացված է առ 03.05.2022 23:09