Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ: Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։
Այսօր ` հոկտեմբերի 28-ին, տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանի, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի և Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանի մամուլի ասուլիսը:
Ամերիաբանկը և HSBC Հայաստանը բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն ունեն իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:
«Շոփ ամառ» արշավն ավարտվել է, և ժամանակն է ամփոփելու գովազդային վիճակախաղի արդյունքները:
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
Սիրելիˊ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ, սկսած ս․թ․ հոկտեմբերի 8-ից, Ամերիաբանկի «Գրիգոր Լուսավորիչ» մասնաճյուղը չի գործելու: Ձեր բանկային գործարքները կարող եք իրականացնել «Կամար» և «Արշակունյաց» մոտակա մասնաճյուղերում:
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում:
Ամերիաբանկի նոր` «Հրազդան» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է բոլորին երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ը:
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում օգտվելու Բանկի նկատմամբ ստանձնած ստորև նկարագրության ներքո դիտարկելի Ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների* վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 31/10/2021թ. ներառյալ:
Հարգելի’ հաճախորդներ Տեղեկացնում ենք, որ ԱրՔա համակարգի տեխնիկական խնդիրներով պայմանավորված`հեռավար համակարգերով կատարվող քարտային գործարքներն անհասանելի են: Խնդիրների կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:
Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 150 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ ստացող 10 և ավելի աշխատակից, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտերով:
Թարմացված է առ 03.05.2022 23:09