Թվայնացում` հանուն հաճախորդի բարօրության. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ

Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ: Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ թվային օրակարգի մասին մանրամասն խոսել են Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։