Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
RSS
Հայաստանի բանկային համակարգում «Ամերիաբանկը» 2014թ-ին հիմնական կարևոր ցուցանիշներով զբաղեցնում է առաջատարի դիրքը:
Ավելին
Հայաստանում բանկերի խոշորացումից հետո մոնոպոլացման խնդիր չի առաջանա, քանի որ համակարգը մրցակցային է և դիվերսիֆիկացված: Խոշորագույն 5 բանկերը միասին գրավում են համակարգի միայն 46 տոկոսը, իսկ մյուս բանկերը հիմնականում գործում են մասնագիտացված ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` խոսելով Կենտրոնական բանկի այն որոշման մասին, որ 2017 թվականից ավելանալու է բանկերի կապիտալը, և այն սահմանվելու է 30 մլրդ դրամ:
Ավելին
Բանկային համակարգն այս փուլում վարկավորման հարցում որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Ավելին
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանկային համակարգի արդյունավետության ցուցանիշն այսօր բավականին ցածր է, հետևաբար բանկերի հետագա զարգացումը պայմանավորված է լինելու արդյունավետության բարձրացմամբ: Արդյունավետության ցածր ցուցանիշով բանկերի համար բարդ է լինելու կապիտալի ներգրավումը և մրցակցությանը դիմակայելը:
Ավելին
Փետրվարի 17-ին Երևան պլազայի Կոնֆերանսների սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ինչպիսի՞ն էր 2014թ.-ը ՀՀ բանկային համակարգի և, մասնավորապես, Ամերիաբանկի համար» թեմայով:
Ավելին
 Ամերիաբանկի հաշվետու տարվա գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը մի շարք կարևոր ցուցանիշների, մասնավորապես, ակտիվների, պարտավորությունների, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների և շահույթի մասով:
Ավելին