You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Փոփոխություններ Ամերիաբանկի քարտերի սակագներում և պայմաններում - Նորություններ | Ամերիաբանկ
13Հկտ

Փոփոխություններ Ամերիաբանկի քարտերի սակագներում և պայմաններում

Կատարվել են փոփոխություններ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարային քարտերի պայմաններում և սակագներում: Հիմնական փոփոխությունների արդյունքում.

  • վճարային քարտով կատարված գործարքների վերաբերյալ ծանուցումների ծառայության համար ավելացել է էլ․ փոստով ծանուցումների ստացման հնարավորությունը,
  • փոփոխվել է Mastercard քարտերով կատարվող գործարքների համար արտարժույթի փոխարկման պայմանը:

Փոփոխությունները կատարվել են հետևյալ հղումներով հասանելի փաստաթղթերում և ընդգծված են կանաչ գույնով.

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 30.10.2026թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների նկատմամբ: Վճարային քարտով գործարքների ծանուցումների ծառայության համար էլ․ փոստով ծանուցման եղանակը հասանելի կլինի բանկի կողմից այդ լուծումը գործարկելու օրվանից, ինչի մասին կհրապարակվի հայտարարություն Ամերիաբանկի կայքում։

Հարցերի կամ հավելյալ պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել (010)561111, (012)561111  հեռախոսահամարներով կամ մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային օրերին ու ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: