You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot POS/ ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններում կատարվել են մի շարք փոփոխություններ - Նորություններ | Ամերիաբանկ
22Ապր

POS/ ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններում կատարվել են մի շարք փոփոխություններ

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող «Ամերիաբանկ ՓԲԸ POS ծառայության պայմաններ» և «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններ» փաստաթղթերում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կարող եք տեսնել ստորև հղումով տեղադրված փաստաթղթերում: Փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով․

•    «POS ծառայության պայմաններ և սակագներ» 
•    «Ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններ և սակագներ» 

Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 27/04/2026թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 10/12 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի  «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժնում:

Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հարգանքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ