22Ապր
POS/ ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններում կատարվել են մի շարք փոփոխություններ
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող «Ամերիաբանկ ՓԲԸ POS ծառայության պայմաններ» և «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններ» փաստաթղթերում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կարող եք տեսնել ստորև հղումով տեղադրված փաստաթղթերում: Փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով․
• «POS ծառայության պայմաններ և սակագներ»
• «Ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններ և սակագներ»
Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 27/04/2026թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 10/12 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ