Թարմացում: «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Նյմ

Թարմացում: «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ

Ամերիաբանկը հայտարարում է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար, որի շրջանակում ուսանողները կարող են ներկայացնել փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից:

Մրցույթի շրջանակում նախագիծ կարող են ներկայացնել 4-6 հոգուց բաղկացած թիմերը, որոնց յուրաքանչյուր մասնակից Մրցույթի շրջանակում հայտ ներկայացնելու պահին պետք է միաժամանակ հանդիսանա․
Ա․ ՀՀ քաղաքացի, 
Բ․ Հայաստանի կամ արտերկրի բուհի ուսանող,
Գ․ Ամերիաբանկի Visa Student քարտապան:
 
Մրցույթի շրջանակում դիտարկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել նախագծեր, որոնք միտված են մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության ոլորտում, տնտեսության համար դրական փոփոխություն բերելուն:

Նախապատվություն է տրվելու այն նախագծերին, որոնք կներառեն նորարարական և արդյունավետ լուծումներ: 

Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. մարտի 15-ը` Երևանի ժամանակով 16:00, ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը

Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով

Առաջին փուլում նախագծի ժյուրին ծանոթանալու է դիմումներին և քվեարկելու է յուրաքանչյուրի համար: 2-րդ փուլ են անցնելու առավելագույն միավոր ստացած 10 նախագծերը:
Երկրորդ փուլ անցած հաղթողների/թիմերի անունները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում մինչև 2022թ.  մարտի 31-ը ներառյալ:

Երկրորդ փուլ անցած խմբերը պետք է ներկայացնեն իրենց նախագիծը մինչև 10 րոպեանոց ելույթով (բանավոր և պրեզենտացիայի միջոցով) մինչև 2022թ. ապրիլի 14-ը, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում, որից հետո ժյուրիի փակ քվեարկության հիման վրա վերոնշյալ նախագծերից/հայտերից մրցութային հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ կընտրվի մրցույթի հաղթողը: 

Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի:

 

Ուշադրություն. գնահատումն իրականացվելու է Մրցութային հանձնաժողովի անդամների կողմից նրանց անձնական համոզմունքով։

 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2022թ. ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, և կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի (առանց հարկերի և այլ վճարների):
Լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան 100.000 դրամ պարգևավճար (առանց հարկերի և այլ վճարների):

Մրցույթի մասնակցությունն անվճար է։